Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կարեն Կարապետյան. Քարոզարշավից հետո ինքս ինձ հետ հաշտ եմ

Կարեն Կարապետյան. Քարոզարշավից հետո ինքս ինձ հետ հաշտ եմ
31.03.2017 | 22:47

Մեկ ամսվա ընթացքում շրջելով Հայաստանով, հանդիպելով մեր ժողովրդի հետ, վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն` մենք տաղանդավոր ենք ու ունենք մեծ ներուժ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր, այսօր ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Չկա որևէ մի պատճառ, որ այդպես չլինի: Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, առաջ զարգացող և շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր` պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, միևնույն ժամանակ լինելով բաց և հասկանալի աշխարհի համար: Այսօր մենք ունենք երիտասարդ, ընդամենը 25 տարվա անկախ երկիր, բայց այն քիչ հին ազգերից ենք, որ անցնելով հազարամյակներով ունենք պետականություն»,- ասաց վարչապետը:


Ամփոփելով քարոզարշավը նա խոստովանեց, որ չի ասել մի բան, որի համար պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել: «ՈՒզում եմ ձեզ խոստովանել, որ ես ինքս իմ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ, որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել, որ դիմացինիս ասեմ մի բան, որ իրեն դուր գա: Եղել ենք ազնիվ և անկեղծ: Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի մեջ»,- ասաց Կարեն Կարապետյանն ընդգծելով` ՀՀԿ ծրագիրը հավակնոտ է և համարձակ, իրատեսական է և ռացիոնալ: «Մենք ունենք կամք և համառություն այն իրականացնելու: Մենք միասին պետք է անցնենք այդ ճանապարհը և այդ ճանապարհին ՀՀԿ-ն պատրաստ է ձեր կողքին լինել ու պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: Վերլուծեք բոլոր ծրագրերը, անցկացրեք ձեր միջով և որոշեք` ո՞ւմ եք դուք վստահելու երկրի անվտանգությունն ու առաջընթացը, ո՞ւմ եք վստահելու միջազգային հարթակներին մեր երկիրը ներկայացնելը, ո՞ւմ եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը` վստահեք մեզ»,- ամփոփեց վարչապետը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ